Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Սուբվենցիոն ծրագրերը հավուր պատշաճի իրականացնելու և ավարտելու նպատակով Կոտայքի մարզպետը շին. կազմակերպությունների և հսկողություն իրականացնող ընկերությունների հետ քննարկում կանցկացնի

25.10.2019

 Այս օրերին Բյուրեղավան համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են շինարարական աշխատանքներ, մասնավորապես համայնքային ճանապարհների մայթերի որոշ հատվածներում տեղադրվում են եզրաքարեր:

 Աշխատանքների որակի հետ կապված՝ Բյուրեղավանի համայնքապետարանում քննարկում է տեղի ունեցել շինարարական կազմակերպության, տեխնիկական հսկողություն և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

 Տարբեր քննարկումների արդյունքում պարզվել է, որ մի քանի ճանապարհների մայթերի որոշ հատվածների եզրաքարերը կառուցվել են թերություններով՝ չպահպանելով ճանապարհների ուղղությունը:

 Մարզի մի քանի համայնքներում ևս այս պահին ստուգվում է աշխատանքների որակը՝ որոշ դեպքերում չբացառելով նաև խիստ մեթոդների կիրառումը:

 Նշենք, որ այս համատեքստում մարզպետը հաջորդ շաբաթ քննարկում է իրականացնելու մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների, կառուցապատողների, տեխնիկական վերահսկողների հետ՝ նշված խնդիրները խորքային քննարկելու նպատակով:

 Մարզպետը ընդգծել է իր և մարզպետարանի վճռականությունը՝ թույլ չտալու մարզի համայնքներում իրականացնել անորակ և ուշացած աշխատանքներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54