Նորություններ
Լրահոս
Խոշտանգում վերապրած անձանց խնդիրների վերհանման նպատակն ուներ Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցած քննարկումը
24.10.2019
Այսօր Կոտայքի մարզպետարանում «Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոն»-ի կողմից կազմակերպվել էր սեմինար, որի նպատակն էր մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, Սոցիալական աջակցության Հրազդանի տարածքային գործակալության, ինչպես նաև մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մանրամասն ներկայացնել կենտրոնի գործունեությունն ու ծրագրերը:
Կենտրոնի և նրա գործունեության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և գործընկերության ձևավորման նպատակով ներկայում իրականացվում են մարզային հանդիպումներ, սեմինարներ պետական և ոչ պետական շահագրգիռ կառույցների հետ:
Կենտրոնի նպատակն է խոշտանգում վերապրած անձանց ու նրանց ընտանիքներին համակողմանի՝ բժշկական, հոգեբանական և սոցիալական աջակցություն տրամադրել: