Նորություններ
Լրահոս
«Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ը ձեռք է բերել աուդիոմետրիայի սարք
24.10.2019
«Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ը տեղեկացնում է, որ «Քիթ -կոկորդ - ականջաբան»-ի կաբինետի համար ձեռք է բերվել աուդիոմետրիայի սարք:
Այն թույլ կտա հիվանդների ախտորոշումն ու բուժումն իրականացնել ավելի որակյալ և արդյունավետ կերպով՝ ժամանակակից բժշկության չափանիշներին համապատասխան:
Նշենք, որ Աուդիոմետրիան լսողության սրության ախտորոշման մեթոդ է, որն օգտագործվում է լսողության կորստի աստիճանը եւ տեսակը որոշելու համար: