Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նոր Հաճնում հիմնովին կվերակառուցվի քաղաքային մարզադահլիճը, իսկ Գետամեջում կհիմնանորոգվի մշակույթի տունը

24.10.2019

Կոտայքի մարզպետի աշխատանքային այցերը մարզի համայնքներ շարունակական բնույթ են կրում, իսկ համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մշտապես գտնվում են մարզպետի և մարզպետարանի վերահսկողության կենտրոնում:

Այս համատեքստում համայնքների ղեկավարների և շինարարական ընկերությունների հետ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվում բոլոր ծրագրերը մինչև տարեվերջ ամբողջական ծավալով ու որակով ավարտելու նպատակով:

Հերթական աշխատանքային այցով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Նոր Հաճն և Գետամեջ համայնքներում էր:

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում այս համայնքներում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Մարզպետը նախ այցելել է Նոր Հաճն համայնք:

Համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի ուղեկցությամբ Ռոմանոս Պետրոսյանը եղել է մարզադաշտի տարածքում.այստեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են մարզադաշտի մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքներ:

Ծրագրի արժեքը 35.670.000 դրամ է , որից 10.701.000 դրամը (30 %) պետական բյուջեի, 24.969.000 դրամը (70 %) համայնքի ներդրումն է:

Մարզպետի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Գետամեջ համայնքում էր, որտեղ պետական բյուջեի աջակցությամբ հիմնանորոգվել են ներհամայնքային ճանապարհներ:

Շահած պայմանագրի արժեքը 13.116.000 դրամ է, որից 5. 902.200 դրամը (45%) պետական բյուջեի, իսկ 7.213.800 դրամը (55%) համայնքի ֆինանսավորման չափն է:

Գետամեջում ևս մեկ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս պահին մշակույթի տան շենքի վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Մարզպետը շրջել է տարածքում, ծանոթացել կատարվող աշխատանքներին, զրուցել շինարարաների հետ ակնկալվող արդյունքների մասին:

Այս ծրագրի արժեքը 9.924.000 դրամ է, որից 2.977.200 դրամը (30%) պետական բյուջեի, իսկ 6.946.800 դրամը (70 %) համայնքի ֆինանսավորման չափն է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54