Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի պատանի շախմատիստները զբաղեցրել են երկրորդ տեղը
23.10.2019
Հոկտեմբերի 17-19-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի դպրոցում կայացել է ՀՀ դպրոցականների « 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրում ընդգրկված շախմատի եզրափակիչ մրցաշարը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքականների մասնակցությամբ: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 10 մարզիկներ՝ 5 տղա և 5 աղջիկ:
Մեր մարզից մրցաշարին մասնակցած մարզիկներն են
• Հրաչյա Անանյան՝ Աբովյան
• Արամայիս Ավալյան՝ Բյուրեղավան
• Հակոբ Նորիջանյան՝ Աբովյան
• Կարեն Թովմասյան՝ Հրազդան
• Արման Գրիգորյան՝ Հրազդան
• Աստղիկ Մանավազյան՝ Ջրվեժ
• Դիանա Ազատյան՝ Ջրվեժ
• Նարե Ավագյան՝ Աբովյան
• Գոհար Ավագյան՝ Աբովյան
• Լիլիթ Սողոմոնյան՝ Աբովյան:
Նշենք, որ 11 հավաքականների պայքարում Կոտայքի մարզի թիմը գրավել է 2-րդ պատվավոր տեղը:
Մարզի հավաքականը ղեկավարում էր միջազգային կարգի գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանը: