Նորություններ
Լրահոս
Կամարիսում շահագործման է հանձնվել պետական բյուջեի աջակցությամբ կառուցված խորքային հորը
22.10.2019
Հոկտեմբերի 20-ին շահագործման է հանձնվել Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կամարիս համայնքում կառուցված խորքային հորը, որի արդյունքում այս համայնքում ջրի խնդիրն այլև լուծված է:
Կամարիսի համայնքապետարանից հայտնում են, որ արդեն 2020 թվականին համայնքը շուրջօրյա ջրամատակարարման կանցնի:
Հիշեցնենք, որ պետական բյուջեի աջակցությամբ Կամարիսում ոռոգման ջրի խորքային հորի հորատման աշխատանքները մեկնարկել էին հուլիս ամսին:
Շահած պայմանագրի արժեքը 22.999.800 դրամ է, որից 12.649.890 դրամը (55%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 10.349.910 դրամը (45%)՝ համայնքի: