Նորություններ
Լրահոս
Նոր Գեղի համայնքում տեղի ունեցավ «Խնձորի փառատոն»
21.10.2019
Հոկտեմբերի 20-ին Նոր Գեղի համայնքի Սբ․Հովհաննես եկեղեցում խնձորի և խնձորենու օրհնության կարգով մեկնարկեց «Խնձորի փառատոն»-ը, որին ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Բուն միջոցառումը մեկնարկեց խնձորի արձանի բացման արարողությամբ, որին հաջոդեց EXPO-ցուցահանդես, հյուրասիրություն, ազգային երգ ու պար:
Փառատոնի նպատակն էր ներկայացնել Նոր Գեղի համայնքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ամբողջ ներուժը։
Նշենք, որ Նոր Գեղին հայտնի է խնձորի իր լայնարձակ այգիներով (մոտ 700 հեկտար), որտեղ հատուկ մեթոդներով աճեցվում են նաև անվանական խնձորներ: