Նորություններ
Լրահոս
Իրազեկում անտառամերձ համայնքների բնակիչներին
21.10.2019
Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը տեղեկացնում է, որ ձմեռնամուտին ընդառաջ «Հայ Անտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի կողմից անտառամերձ համայնքների յուրաքանչյուր տնտեսության անվճար հիմունքներով մինչև 8 խ/մ քանակությամբ անտառային թափուկի ձեռքբերման թույլտվություն է տրվել:
Անտառամերձ համայնքների բնակիչները թափուկի ձեռքբերման համար հաշվառվում են անտառտնտեսությունում:
Աշխատանքները գտնվում են Կոտայքի մարզպետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում: