Տպել
Նորություններ
Լրահոս
Սոլակ համայնքում ավարտվեցին ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները
21.10.2019
Սոլակի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ պետական բյուջեի աջակցությամբ, կառավարության սուբվենցիոն ծրագրով Սոլակ համայնքում իրականացվող ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են:
Հիշեցնենք, որ շահած պայմանագրի արժեքը 19.250.000 դրամ է, որից 8.662.500 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 10.587.500 դրամը (55%)՝ համայնքի: