Նորություններ
Լրահոս
Կարևոր տեղեկատվություն Աշտարակ- Եղվարդ ավտոճանապարհով երթևեկող վարորդների համար
18.10.2019
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աշտարակ- Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:
Ելնելով անվտանգության նկատառումներից և աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ Հ-6 ավտոճանապարհի կմ10+400-կմ15+800 հատվածը երկկողմանի փակ է:
ՏԿԵՆ տարածած հաղորդագրությամբ վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Նոր Գեղի- Եղվարդ-Եղվարդի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհով:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները: