Նորություններ
Լրահոս
Մեկնարկել են Եղվարդ-Նոր Գեղի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 12,7 կմ-անոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները
17.10.2019
Արդեն մի քանի օր է մեկնարկել են Նոր Գեղի - Եղվարդի տրանսպորտային հանգույց հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ12+000-ից կմ24+700 հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Կապիտալ նորոգվում է նշված ավտոճանապարհի 12,7 կմ հատված:
Աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով՝ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պետական բյուջեով կհիմնանորոգվի հանրապետական նշանակության ևս 22,7 կմ ճանապարհ: