Նորություններ
Լրահոս
Խորհրդակցություն մարզի ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ
16.10.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ այսօր մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը և քաղաքաշինության վարչության պետ Տարոն Գևորգյանը Կոտայքի մարզային նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանությունն իրականացնող 3 ճանապարհաշինական ընկերությունների (Եղվարդի «Լիլիթ-87» ՍՊԸ, «Հրազդանի ՃՇՇՁ» ՍՊԸ, «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ (Աբովյանի և Չարենցավանի տարածաշրջաններ) ղեկավարների մասնակցությամբ անց են կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ ձմռանն ընդառաջ մարզային նշանակության ճանապարհների սպասարկումն ու պահպանությունը հավուր պատշաճի իրականացնելու նպատակով:
Ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարները վստահեցրել են, որ պատրաստ են ձմեռնամուտին, ունեն պահեստավորած աղի, ավազի խմբաքանակ, առաջիկայում ձեռք են բերելու ևս անհրաժեշտ խմբաքանակը:
Նրանք նաև նշել են, որ տեխնիկապես են զինված, ունեն միայն վարորդ մասնագետների կարիք:
Մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը ընդգծել է մինչ ձմեռնամուտը հատկապես հանրապետական նշանակության M4 ճանապարհահատվածի՝ մարզի տարածքը սպասարկող հատվածների մաքրությունը ճան.շինների կողմից ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտության մասին՝ հորդորելով այս հարցում համագործակցել նաև համայնքների ղեկավարների հետ:
Իրենց հերթին, ճանապարհաշինական ընկերությունները հորդորել են վարորդներին, քաղաքացիներին նշված հատվածներում պահպանել մաքրություն, աղբը նետել սահմանված վայրերում:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզային նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանությունը կազմակերպվում է մարզպետարանի վերահսկողությամբ:
Վերոնշյալ աշխատանքներն իրականացնում են ճանապարհաշինական ընկերությունները՝ համաձայն մարզպետարանի հետ կնքված պայմանագրերի: