Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նոր Գեղի, Գեղաշեն և Լեռնանիստ համայնքներում իրականացվում են LED լուսավորության անցկացման ծրագրեր

16.10.2019

 Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ASBA Foundation / ԱՍԲԱ հիմնադրամ-ի հետ համագործակցությամբ՝ «ԵԺԱ» ՀԿ-ն Կոտայքի մարզում իրականացնում է Նոր Գեղի, Գեղաշեն և Լեռնանիստ համայնքներում LED լուսավորության անցկացման 3 ծրագրեր:

 Լուսավորության նոր համակարգը հնարավորություն կտա ունենալ պարբերական ծախսերի զգալի խնայողություն և այն ուղղել էներգաարդյունավետության տեսանկյունից այլ կարևոր հիմնախնդիրների լուծմանը: Նոր համակարգը կապահովի նաև բարձր որակի լուսավորություն, ինչն էլ այս համայնքներում կնպաստի կյանքի որակի բարձրացմանը:

 Ծրագրերը հնարավոր են դարձել նշված համայնքների կողմից համաֆինանսավորման միջոցով, իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 6.575.000 դրամ: Ծրագրի շահառուները, ի դեմս իրենց կողմից ձևավորված համայնքային ակտիվ խմբի ներկայացուցիչների, անմիջականորեն կմասնակցեն ծրագրի իրականացմանը, որակի հսկողությանն ու համայնքի բնակիչների համար ծրագրի թափանցիկության ապահովմանը:

---------------------

Այս մասին տեղեկանում ենք «ԵԺԱ» ՀԿ տարածած հաղորդագրությունից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54