Նորություններ
Լրահոս
Առինջ համայնքում ավարտվում են սուբվենցիայի շրջանակում իրականացվող ճանապարհների բարեկարգման աշխատանքները
16.10.2019
Կոտայքի մարզի Առինջ համայնքում կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին. 1-ին փողոցը և այն 3-րդ փողոցի 1-ին փակուղուն միացնող հատվածը նույնպես բարեկարգվել է:
Հիշեցնենք, որ համայնքների տնտեսական զարգացմանն ուղղված սուբվենցիայի շրջանակներում այս համայնքում նախատեսված էր ճանապարհների բարեկարգում իրականացնել:
Շահած պայմանագրի արժեքը 158.892.995 դրամ է, որի 45 %-ը պետական բյուջեի հատկացումն է, 55 %-ը՝ համայնքի: