Նորություններ
Լրահոս
Հրազդանի Վանատուր թաղամասում կառուցվել է նոր ջրագիծ, իսկ Երիտասարդական թաղամասում՝ նոր կոյուղագիծ
15.10.2019
Կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի 1073-Ն որոշմամբ հաստատված առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրով Կոտայքի մարզի Հրազդան համայնքում ավարտվել են Վանատուրի Նոր թաղամասի ջրագծի կառուցման աշխատանքները, որի արդյունքում երկար տարիներ այդ թաղամասի բնակիչներին հուզող և կենսական կարևորություն ունեցող խմելու ջրի խնդիրն այլևս լուծվել է :
Շահած ծրագրի արժեքը 13.320.000 դրամ է. ևս 1.150.000 դրամ համաֆինանսավորել է Հրազդանի համայնքապետարանը:
Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված մեկ այլ ծրագրով այս պահին Հրազդանի Երիտասարդական թաղամասում իրականացվում են նոր կոյուղագծի կառուցման աշխատանքներ:
Ի դեպ, նշված թաղամասում կոյուղի երբևէ չի եղել:
Շահած այս ծրագրի արժեքը 41. 040. 000 դրամ է. ևս 14. 250. 000 դրամ համաֆինանսավորել է Հրազդանի համայնքապետարանը:
Պատվիրատուն ՀՀ Տարածքային Զարգացման Հիմնադրամն է: