Նորություններ
Լրահոս
Սոլակում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ են
15.10.2019
Սոլակի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ համայնքի Երիտասարդական թաղամասի 5-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները ինտենսիվ փուլ են մտել:
Հիշեցնենք, որ պետական բյուջեի աջակցությամբ, կառավարության սուբվենցիոն ծրագրով Սոլակում իրականացվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:
Նշված փողոցի ճանապարհահատվածը երբևէ չի ասֆալտապատվել:
Աշխատանքների ավարտին համայնքը նաև Երևան-Սևան մայրուղուն կապող ամենակարճ ճանապարհը կունենա: