Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում իրականացվել է շաբաթօրյակ և ծառատունկ
14.10.2019
Հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի համայնքներում, մարզային ենթակայության կրթական և առողջապահական հաստատություններում անց է կացվել մարզային շաբաթօրյակ:
Շաբաթօրյակի ընթացքին հետևել են մարզպետի տեղակալը, օգնականներ, խորհրդականներ, ստորաբաժանումների ղեկավարներ:
Նրանք շրջել են մարզի տարբեր համայնքներով, այցելել են բուժ.հիմնարկներ և ուսումնական հաստատություններ:
Նշենք, որ շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցել են պատանիներն ու երիտասարդները:
Հավելենք, որ շաբաթօրյակի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին , մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ Կոտայքի մարզի մուտքի մոտ` Մ4 մայրուղու սկզբնամասում (այդտեղ դեռևս գարնանը վարչապետի հետ, շաբաթօրյակին տարածքը մաքրվել էր ահռելի քանակությամբ աղբից), իրականացվել է ծառատունկ. տնկվել է ավելի քան 30 տնկի: