Նորություններ
Լրահոս
Արցախում կայացած Բերքի տոնին ներկայացված են եղել նաև Կոտայքի մարզի ընկերությունները
14.10.2019
Կոտայքի մարզը նույնպես մասնակցել է հոկտեմբերի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած Բերքի տոնին:
Բյուրեղավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ համայնքում գործող ընկերություններ իրենց արտադրանքն են ցուցադրել Արցախում կայացած Բերքի տոնի ընթացքում՝ Կոտայքի մարզը ներկայացնող տաղավարում:
Գառնի համայնքն իր բարիքներով ևս մասնակցել է Բերքի տոնին:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ին մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել էր գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-վաճառք՝ նվիրված գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական տոնին:
Բերքի տոնին մասնակցելու հնարավորություն են ունեցել ԱՀ-ում և ՀՀ-ում գործող մի շարք արտադրող ընկերություններ: