Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Արամուսում կկառուցվի մանկապարտեզի շենք

14.10.2019

 Արամուսի համայնքապետարանում տեղի է ունեցել Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված Արամուսի մանկապարտեզի շենքի կառուցման համար հայտարարված մրցույթը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Բազալտ Շին» Ա.Կ.-ն:

 Շահած պայմանագրի արժեքը շուրջ 146 000 000 դրամ է, որից 50%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 50%-ը՝ համայնքի:

 Շուրջ 3800 բնակիչ ունեցող համայնքը կունենա մոտ 1.750 ք/մ ընդհանուր մակերեսով մանկապարտեզ՝  նախատեսված 6 խմբերի համար:

 Ծրագրով Կոտայքի մարզի Արամուս համայնքում կկառուցվի մանկապարտեզի շենք:
Այս մասին տեղեկացնում են Արամուսի համայնքապետարանից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-20 17:04:08