Նորություններ
Լրահոս
Արամուսում կկառուցվի մանկապարտեզի շենք
14.10.2019
Արամուսի համայնքապետարանում տեղի է ունեցել Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված Արամուսի մանկապարտեզի շենքի կառուցման համար հայտարարված մրցույթը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Բազալտ Շին» Ա.Կ.-ն:
Շահած պայմանագրի արժեքը շուրջ 146 000 000 դրամ է, որից 50%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 50%-ը՝ համայնքի:
Շուրջ 3800 բնակիչ ունեցող համայնքը կունենա մոտ 1.750 ք/մ ընդհանուր մակերեսով մանկապարտեզ՝ նախատեսված 6 խմբերի համար:
Ծրագրով Կոտայքի մարզի Արամուս համայնքում կկառուցվի մանկապարտեզի շենք:
Այս մասին տեղեկացնում են Արամուսի համայնքապետարանից: