Նորություններ
Լրահոս
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում Կոտայքի մարզն այս տարի լավագույնն է
09.10.2019
Այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև ՀՀ մարզպետեր:
Հոկտեմբերի 7-8-ին բոլոր 6 մրցաձևերից տեղի էին ունեցել ծրագրով նախատեսված մրցումները, որոնց մասնակցել են 4-ական մարզական ընտանիքներ ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից, ինչպես նաև ընտանիքում հաշմանդամություն ունեցող 2-ական մարզական ընտանիքներ:
Կոտայքի մարզի թիմի անդամ Ավագյանների ընտանիքը (Հրազդան) 2-րդ տարիքային խմբում գրավել է առաջին տեղը,1-ին տարիքային խմբում Գրիգորյանների ընտանիքը (Հրազդան), իսկ ավագ տարիքային խմբում Ասատրյանների ընտանիքը (Բյուրեղավան) գրավել են երրորդ մրցանակային տեղը:
Մրցումների արդյունքում յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները արժանացել են դրամական մրցանակների
• 1-ին տեղ – 500 000-ական դրամ
• 2-րդ տեղ – 400 000 – ական դրամ
• 3-րդ տեղ – 300 000 - ական:
Ուրախությամբ ենք հայտնում, որ Կոտայքի մարզը ներկայացնող ընտանիքները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն. թիմային մրցելույթի արդյունքում Կոտայքի մարզը գրավել է առաջին տեղը՝ այն կիսելով Երևանի հավաքականի հետ և արժանանալով առաջին տեղի համար սահմանված գավաթին:
Կոտայքի մարզպետը և մարզպետարանը շնորհավորում են մարզը ներկայացնող բոլոր մարզական ընտանիքներին՝ բարձր պատրաստվածություն դրսևորելու և մարզը արժանավայել ներկայացնելու համար: