Նորություններ
Լրահոս
Երթուղիների աշխատանքի կարգավորման նպատակով համապատասխան ուսումնասիրություններ կանցկացվեն
08.10.2019
Հաշվի առնելով վերջերս քաղաքացիների կողմից ստացվող բազմաթիվ բողոքները՝ կապված Աբովյան քաղաքից դեպի Երևան ուղևորափոխադրումներ իրականցնող միջմարզային թիվ 259, 261 և 267 երթուղիների չվացուցակների խախտման և հատկապես երեկոյան ժամերին չվերթների ժամանակացույցի չպահպանման հետ, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ՏԿԵՆ և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին:
Մարզպետն առաջարկել է երթուղիների աշխատանքի կարգավորման նպատակով կատարել համապատասխան ուսումնասիրություններ և արդյունքների մասին ներկայացնել տեղեկատվություն, որից հետո միջոցներ կձեռնարկվեն իրավիճակը շտկելու ուղղությամբ:
Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի: