Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում կանցկացվի մարզային շաբաթօրյակ
07.10.2019

Հոկտեմբերի 12-ին մարզի համայնքներում, մարզային ենթակայության բուժհիմնարկներում և ուսումնական հաստատություններում անցկացվելու է մարզային շաբաթօրյակ:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանին, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին՝ առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների ղեկավարներին հանձնարարել է տեղեկացնել մարզի համայնքներին, մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին և բուժհիմնարկներին հոկտեմբերի 12-ին կայանալիք մարզային շաբաթօրյակի վերաբերյալ:
Միաժամանակ, դպրոցների և բուժհիմնարկների ղեկավարներին առաջարկվել է ակտիվորեն համագործակցել համայնքների և վարչական շրջանների ղեկավարների հետ՝ մարզի տարածքում շաբաթօրյակը պատշաճ իրականացնելու նպատակով:
Նշենք, որ շաբաթօրյակի օրը մարզպետարանում գործելու է թեժ գիծ՝ 093 21 55 77 հեռախոսահամարով (Կամո Թումոյան):
Շաբաթօրյակը մեկնարկելու է առավոտյան ժամը 9-ից: