Նորություններ
Լրահոս
Սոլակ համայնքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ
07.10.2019
Պետական բյուջեի աջակցությամբ, համայնքների համաչափ զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզի համայնքներում շարունակվում են իրականացվել ամենատարբեր աշխատանքներ:
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Սոլակ համայնքում իրականացվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:
Ամբողջությամբ ասֆալտապատվում է համայնքի Երիտասարդական թաղամասի 5-րդ փողոցը:
Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանից տեղեկացանք, որ նշված փողոցը երբևէ չի ասֆալտապատվել:
Աշխատանքների ավարտին համայնքը նաև Երևան-Սևան մայրուղուն կապող ամենակարճ ճանապարհը կունենա:
Սոլակում աշխատանքներն ինտենսիվ փուլում են գտնվում:
Շահած պայմանագրի արժեքը 19.250.000 դրամ է, որից 8.662.500 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 10.587.500 դրամը (55%)՝ համայնքի: