Նորություններ
Լրահոս
Սուբվենցիայի շրջանակում Բյուրեղավանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասին
04.10.2019
Բյուրեղավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ Հայաստանի Ավտոմոբիլային Ճանապարհներ /ՀԱՅԱՎՏՈՃԱՆ/ կազմակերպության լաբորատորիայի փորձագետները ասֆալտի հանուկի նմուշառում լաբորատոր փորձաքննություն անցկացրեցին Բյուրեղավանում:
Ըստ գլխավոր փորձագետի, ասֆալտի բարձրությունը համապատասխանում է չափորոշիչներին, իսկ խտությունն ու ծակոտկենությունը պարզ կդառնա լաբորատոր փորձաքննությունն անցնելուց հետո:
Հիշեցնենք, որ սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավանում այս պահին կատարվում է ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում:
Որոշ թաղամասերում աշխատանքներն արդեն ավարտվել են: