Նորություններ
Լրահոս
Աղավնաձոր բնակավայրում մանկապարտեզի շենքի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները ակտիվ փուլ են մտել
04.10.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով կապիտալ հիմնանորոգման աշխատանքները ակտիվ փուլ են մտել Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզում:
Աշխատանքների ավարտից հետո մանկապարտեզը կկահավորվի անհրաժեշտ գույքով ու փոքրիկների նախադպրոցական կրթությունն ապահովելու համար նախատեսված պարագաներով:
Շահած պայմանագրի արժեքն է 28,401,000 դրամ, որից պետության ֆինանսավորման չափն է 55%, իսկ համայնքի ներդրումը՝ 45%: