Նորություններ
Լրահոս
Մարզպետարանում քննարկվել է «Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ծրագիր»-ը
03.10.2019
Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ծրագրի» քննարկում:
Սույն թվականի սեպտեմբերի 30-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակում խաղող և ծիրան մշակաբույսերի համար հասանելի է լինելու գյուղատնտեսության ապահովագրությունը:
Ծրագիրը համակարգելու է «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ԳԱԱԳ), որը համագործակցելու է կառավարության, ապահովագրական ընկերությունների և միջազգային դոնորների հետ:
Միջոցառմանը մասնակցում էին ԳԱԱԳ-ի, Էկոնոմիկայի նախարարության, KfW գերմանական զարգացման բանկի, Կենտրոնական Բանկի և ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչներ, համայնքապետեր, ծիրանի և խաղողի այգիներ ունեցող գյուղատնտեսներ (ֆերմերներ) և այլ շահառուներ: