Նորություններ
Լրահոս
Չարենցավանի 6-րդ թաղամասի 23-րդ շենք տանող փողոցը պաշտոնապես կանվանակոչվի Գևորգ Էմինի անունով
30.09.2019
Այսօր հայ մեծանուն գրող Գևորգ Էմինի ծննդյան օրն է:
Այս առիթով Չարենցավանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Գևորգ Էմինի ընտանիքի անդամների հետ համատեղ, հոկտեմբերի 5-ին ժամը 17:30-ին, Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում մեծ շուքով նշելու է բանաստեղծի 100-րդ հոբելյանը (մուտքն ազատ է)։
Համայնքապետարանը նաև տեղեկացնում է, որ նույն օրը ժամը 17։00-ին պոլիկլինիկայից դեպի 6-րդ թաղամասի 23-րդ շենք տանող փողոցը պաշտոնապես անվանակոչվելու է Գևորգ Էմինի անունով։
Հիշեցնենք, որ գրողի դերակատարումը Լուսավան-Չարենցավանի հիմնադրման գործում մեծ է. վերջինս լինելով մասնագիտությամբ ինժեներ – հիդրոշինարար՝ բազմիցս եղել է Լուսավան-Չարենցավանում։