Նորություններ
Լրահոս
Մարզպետարանում կազմակերպվել էր մարզային բուժաշխատողների իրազեկման ծրագիր
30.09.2019
Սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզպետարանում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը կազմակերպել էր մարզային բուժաշխատողների իրազեկման ծրագիր ՇՄԶ գործընթացների օրենսդրական կարգավորումների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էին Կոտայքի մարզի բուժհիմնարկներից ղեկավարներ, բուժաշխատողներ:
Ծրագրի շրջանակում ներկայացվեցին ՇՄԶ ազգային մոդելում վերոնշյալ հրամանից բխող փոփոխությունները, ՇՄԶ միջազգային փորձը, կրեդիտների հավաքման տեսակները:
Հիշեցնենք, որ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի իրականացման նպատակով 2019-ի մայիսի 25-ին ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի ապրիլի 26-ի «Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը եւ մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը եւ դրանց շնորհման կարգը հաստատելու մասին» N 20-Ն հրամանը: