Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Ծաղկաձոր քաղաքի 1024-րդ ամյակի կապակցությամբ
28.09.2019
Սիրելի´ ծաղկաձորցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս կողմից սիրված կանաչ քաղաքի 1024-րդ տարեդարձի առթիվ:
Շնորհիվ իր մեղմ կլիմայի, չքնաղ բնության ու անսահման հյուրընկալության, Ծաղկաձորը հասցրել է դառնալ սիրված քաղաք ոչ միայն հայաստանցիների, այլև` օտարերկրյա հյուրերի համար:
Ծաղկաձորն իսկական դրախտավայր է ամռան տապից պաշտպանվելու համար ու ադրենալինի անսպառ աղբյուր` ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար:
Սակայն, մեր պարտքն է այնպես անել, որ մեր սիրելի քաղաքը պահանջված լինի տարվա բոլոր եղանակներին, դրա համար կան անհրաժեշտ նախադրյալները:
Ուստի, ևս մեկ անգամ շնորհավորելով` կոչ եմ անում աշխատել այս ուղղությամբ ու տեսլականներ մշակել Ծաղկաձորի գրավչությունը նաև տարվա մյուս եղանակներին կրկնապատկելու համար:
Շնորհավո՜ր տոնդ, Ծաղկաձոր: