Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի պաշտոնական մեկնարկի միջոցառումը
27.09.2019
Սեպտեմբերի 26-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցի Արարատ սրահում տեղի է ունեցել «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի պաշտոնական մեկնարկի միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոն, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, ՀՀ մարզպետներ, համայքների ղեկավարներ, ինչպես նաև ծրագիրն իրականացնող գործընկերներ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի շնորհիվ ՀՀ կառավարությունը կկարողանա ապակենտրոնացնել հանրային ծառայությունները կենտրոնից մարզեր` կառուցելով համապատասխան տեղական կարողություններ և ապահովելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ այդ ծառայությունների մատուցման համար:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից: Ծրագիրն իրականացվելու է Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH- ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) և Եվրոպայի խորհրդի (CoE) կողմից: