Նորություններ
Լրահոս
Սեպտեմբերի 30-ից փորձնական գործելու է Աբովյան-Ջրաբեր-Ֆանտան երթուղին
27.09.2019
Չարենցավանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ից սկսած փորձնական գործելու է Աբովյան-Ջրաբեր-Ֆանտան երթուղին։
Առավոտյան Աբովյանից երթուղայինը դեպի Ֆանտան է շարժվելու 8։25-ին, Ֆանտանից Աբովյան՝ 9։05-ին։
Երեկոյան երթուղայինը Աբովյանից Ֆանտան է շարժվելու ժամը 18։00-ին, Ֆանտանից Աբովյան՝ 18։30-ին։
Հիշեցնենք, որ բազմաթիվ ֆանտանցիների և ջրաբերցիների խնդրանքով, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներմարզային երթուղին շահագործող ընկերությանն առաջարկել էր փորձնական երթուղի մշակել հասկանալու և գնահատելու համար առկա խնդիրներն ու կարիքները՝ հետագայում հիմնական չվացուցակ ձևավորելու համար: