Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը հանդիպել է «Հայի բռունցք» երիտասարդական, մշակութային ՀԿ- ի անդամների հետ
27.09.2019
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է «Հայի բռունցք» երիտասարդական, մշակութային ՀԿ- ի անդամներ հետ ու քննարկել համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում երիտասարդները նշեցին, որ պատրաստակամ են ծառայել համայնքին ու աջակցել դրա զարգացմանն ու առաջընթացին: Վերջիններս ներկայացրեցին նաև զեկույց և համայնքային կյանքի ակտիվացմանն ու զարգացմանը միտված իրենց տեսլականը:
Ռոմանոս Պետրոսյանը լսեց երիտասարդների առաջարկները, ներկայացրեց համայնքի կարիքներն ու առաջարկեց նորից հանդիպել և արդեն քննարկել ՀԿ-ի կողմից մշակված ծրագրերը՝ միտված համայնքային կյանքի ակտիվացմանն ու զարգացմանը: