Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում շարունակվում է համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը
26.09.2019
www.mtad.am-ը- տեղեկացնում է, որ ՀՀ մարզերում շարունակվում է համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը: Ներկայումս վերապատրաստումներն ընթանում են Արմավիրի և Կոտայքի մարզերում:
Վերապատրաստումն իրականացվում է «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2019 թվականի մարտի 13-ի N 10-L հրամանով հաստատված ծրագրին համապատասխան:
2019 թվականի ընթացքում նախատեսվում է վերապատրաստել 780 համայնքային ծառայող, մինչ օրս վերապատրաստվել է 300 համայնքային ծառայող:
Ծրագրի նպատակը համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների շարունակական կատարելագործումն է: