Նորություններ
Լրահոս
Գետարգելում ավարտին են մոտենում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները
26.09.2019
Գետարգելի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ավարտին են մոտենում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:
Նշենք, որ ճանապարհները ասֆալտապատվում են համայնքի միջոցներով: Աշխատանքներն իրականացնելու համար ներդրվել է 4.700.000 դրամ:
Հիշեցնենք նաև, որ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով համայնքի նոր թաղամասում իրականացվում է նաև գազիֆիկացում: Շահած պայմանագրի արժեքն է 8.250.000 դրամ, որից պետության ֆինանսավորման չափն է 48.5%, համայնքինը՝ 51.5 %:
Գազիֆիկացման աշխատանքները գրեթե ավարտվել են: