Նորություններ
Լրահոս
Գառնիում տեղի է ունենալու Ազգային մշակույթի ժառանգության պահպանման և Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված միջոցառում
25.09.2019
Սեպտեմբերի 28-ին ժամը 17:00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Գեղարդի հովտի ագրոտուրիզմի զարգացման ՀԿ-ի և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ, Գառնիի տաճարի տարածքում տեղի է ունենալու Ազգային մշակույթի ժառանգության պահպանման և Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում:
Օրակարգ
• Տարածաշրջանի պատմամշակութային հուշակոթողների մեկնաբանում
• Ազգային արհեստների ցուցադրում
• Ազգային երգուպար
Մուտքն ազատ է (բացառությամբ զբոսաշրջիկների):