Նորություններ
Լրահոս
Քանաքեռավանում տեղադրվել են աղբի տարանջատման նոր աղբամաններ
24.09.2019
Քանաքեռավանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքում տեղադրվել են թվով 18 աղբամաններ՝ նախատեսված թղթի, պլաստիկի/պոլիէթիլենի, ապակու, մետաղի համար։
Աղբամանների ձեռքբերումն ու տեղադրումը Քանաքեռավանի համայնքապետարանի նախաձեռնությունն է։ Աղբամանների դատարկումը իրականացվելու է շաբաթական 1 անգամ՝ կախված աղբամանների լցվելու հաճախականությունից:
Հավաքված աղբի թափոնները նախ պահեստավորվելու են, ապա անհրաժեշտ ծավալի թափոնների ապահովման դեպքում՝ հանձնվելու վերամշակման։
Նշենք, որ Քանաքեռավանը առաջին համայնքն է ամբողջ ՀՀ-ում, որն, ավագանու որոշմամբ, անցում է կատարել կենցաղային աղբի տարանջատման մեխանիզմին։
Համայնքապետարանը պատրաստել է նաև հոլովակ, որը պատմում է աղբի տարանջատման կարևորության մասին՝ http://bit.ly/2mhZouD: