Նորություններ
Լրահոս
Սոլակ համայնքում մեկնարկել են Մայրավանքի վերանորոգման և վերականգնման աշխատանքները
23.09.2019
Սոլակի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ մեկնարկել են Մայրավանքի վերանորոգման և վերականգնման աշխատանքները:
Մայրավանքը վերականգնվում է «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով: Վերականգնման աշխատանքների իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 10.300.000 դրամ:
Մայրավանքը՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան, ընդգրկված է կառավարության հաստատած, Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և սեփականության իրավունքով հանձնված է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։