Նորություններ
Լրահոս
Ծաղկաձորում մեկնարկել է ISF World Schools Championship Chess 2019-ը
23.09.2019
Սեպտեմբերի 18-ին Ծաղկաձորում մեկնարկել է Շախմատի աշխարհի թիմային 1-ին առաջնությունը` ISF World Schools Championship Chess 2019-ը: Առաջնությունն ընթանում է 15-18 տարիքային խմբերի միջև:
2018թ. նոյեմբերի 15-19-ը ՌԴ Սոչիում կայացած դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (ISF-ի) գործադիր կոմիտեի հերթական ժողովում Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպումը վստահվել է Հայաստանին:
Շվեյցարական մրցակարգով 9 տուրով ընթանալիք այս մրցաշարի բացման արարողությունն ու 1-ին և 2-րդ տուրերի հանդիպումները տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին, իսկ եզրափակիչ՝ 9-րդ տուրի պարտիաներն ու հանդիսավոր փակման արարողությունը կլինի սեպտեմբերի 24-ին:
Առաջին անգամ կազմակերպվող ստուգատեսին մասնակցում է 7 երկրի` Հայաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի և Բուլղարիայի 48 մարզիկ (22 աղջիկ, 26 տղա): Հայաստանը ներկայանում է 8 թիմով՝ 16 պատվիրակով (8 տղա, 8 աղջիկ): Առաջնությունն ընթանում է աղջիկների և պատանիների 2 խմբում՝ SCHOOL BOYS, SCHOOL GIRLS, և ընտրված՝ SELECTED BOYS, SELECTED GIRLS:
Աղջիկների SCHOOL GIRLS խմբում հանդես է գալիս 3 երկրի 4 թիմ:
Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի աշակերտուհիներ Գոհար և Նարե Ավագյանները և Ջրվեժի միջնակարգ դպրոցի աղջիկների թիմը՝ Դիանա Ազատյանը և Աստղիկ Մանավազյանը, պայքարում են մրցանակային տեղերի համար։