Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հացավանում հիմնանորոգվում է Մշակույթի կենտրոնի շենքը. Կոտայքի մարզպետը հետևել է մեկնարկային աշխատանքներին

23.09.2019

  Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Հացավան համայնքում էր:

 Հացավանում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում է Մշակույթի կենտրոնի շենքը:

 Շահած պայմանագրի արժեքն է 15.780.000 դրամ, որից համայնքի ներդրումը 70% է, պետության ֆինանսավորման չափը՝ 30%:

 Մարզպետը հետևել է մեկնարկային աշխատանքներին ու կատարել ֆեյսբուքյան գրառում. «Հպարտությամբ եմ նշում՝ արդեն մի քանի օր է մեկնարկել են այս անզուգական կառույցի հիմնանորոգման աշխատանքները եւ շատ շուտով Հացավանում կունենանք վերանորոգված ու կահավորված համայնքային Մշակույթի տուն՝ իր գրադարանով, արվեստի խմբակներով ու բարեկարգ բակով՝ փոքրիկների համար խաղահրապարակի ու լուսավորված կանաչապատ տարածքի առկայությամբ»:

 Ռոմանոս Պետրոսյանը նաև հիշեցրել է, որ Հացավանը երկար տարիներ արտադպրոցական դաստիարակության որեւէ հաստատություն չի ունեցել, իսկ մանկապարտեզ առհասարակ երբևէ չի գործել այս համայնքում (այս պահին փոքրիկներն այցելում են անցյալ տարի Գեղադիրում բացված մանկապարտեզ)։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27