Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով Եղվարդ խոշորացված համայնքում էր

23.09.2019

  Սեպտեմբերի 20-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Եղվարդ խոշորացված համայնքում էր:

 Մարզպետի այցի նպատակն էր ծանոթանալ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով համայնքում իրականացվող աշխատանքներին:
Այսպիսով, սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզը: Պայմանագիրն արդեն կնքվել է, աշխատանքներն ընթացքի մեջ են:

 Պայմանագրի արժեքն է 113.220.000 դրամ, որից պետության և համայնքի ֆինանսավորման չափը հավասարապես 50%-է:
Մանկապարտեզը զբաղեցնում է ավելի քան 2.200քառ/մետր շենքային տարածք, ունենալու է 12 խումբ: Այստեղ արդեն տարեսկզբին շուրջ 300 փոքրիկներ նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան:
Հիմնանորոգվում է նաև համայնքի Զորավան բնակավայրի մանկապարտեզը: Այստեղ էլ աշխատանքներն ընթացքի մեջ են:
Շահած պայմանագրի արժեքն է 54.490.800 դրամ, որից պետական և համայնքի ֆինանսավորման չափն է 50 %: Այս մանկապարտեզը զբաղեցնում է 546 քառ/մետր տարածք՝ երկհարկանի է ու նախատեսված է 3 խմբի համար:
Մանկապարտեզն ունենալու է մարզադահլիճ ու երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովելու համար բոլոր պայմանները:

 Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Զովունի բնակավայրում կառուցվում է խմելու ջրի ջրագիծ: Շահած պայմանագրի արժեքն է 34.320.000 դրամ, որից պետական ֆինանսավորման չափն է45 %, համայնքինը՝ 55 %:
Աշխատանքներն ընթացքի մեջ են, ջրագծի ընդհանուր երկարությունն է շուրջ 1.5 կմ:
Ջրագծի կառուցումը կեռապատկի ներկայումս բնակիչներին հասնող ջրի ծավալն ու առհասարակ ջրամատակարարման որակը:

 Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է նաև համայնքի խնայողությունների հաշվին կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին. Զովունի բնակավայրում անցկացվել է ոռոգման ջրի ջրագիծ, համայնքի ֆինանսավորումը կազմել է շուրջ 6.500.000 դրամ:

 Եղվարդում մեկնարկել են շուրջ 25.000 քառ/մետր տարածք ընդգրկող ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները /ասֆալտապատումը ֆրեզով հարստացված բետոնով/, արդեն ասֆալտապատվել է 15.000 քառ/մետր ներհամայնքային ճանապարհ:

 Բուժականում այս պահին ընթացքի մեջ են ջրագծերի փոխման աշխատանքները (1.5կմ), որին կհաջորդեն գլխավոր ճանապարհի ասֆալտապատման (1.8կմ), մայթեզրերի բարեկարգման և ջրահեռացման համակարգի տեղադրման աշխատանքները:

 Մարզպետի աշխատանքային այցերը կրում են շարունակական բնույթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54