Նորություններ
Լրահոս
Գառնիում տեղի է ունեցել ՀՀ անկախության օրվան նվիրված տոնական գլխավոր միջոցառումը
23.09.2019
Սեպտեմբերի 21-ին Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի է ունեցել տոնական մեծ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 28 ամյակին:
Միջոցառման շրջանակում մարզի համայնքներն առանձին տաղավարներում ներկայացրել են իրենց համայնքներին բնորոշ կոլորիտը՝ երգուպար, ձեռքի աշխատանք, կերպարվեստ ու քանդակագործություն:
Տաղավարային ցուցադրությունից հետո մեկնարկած համերգային ծրագրում ելույթ են ունեցել Հրազդանի «Նինահար» և Աբովյանի «Հուշեր» պարային համույթները, ճանաչված երգիչներ՝ Գրիգոր Համբարյանը, Ռազմիկ Բաղդասարյանը, Սամսոն Պանյանը և Մամիկոն Բադալյանը:
Տոնական համերգից հետո Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը պատվոգրեր է հանձնել մարզի կրթական և մշակութային կյանքում զգալի ավանդ ունեցող մանկավարժներին և մշակութային գործիչներին: