Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության օրվա կապակցությամբ
21.09.2019
Արժանապատիվ ՀՀ քաղաքացի,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ ամյակի առթիվ:
Հիրավի, երջանիկ եմ, որ ականատեսն ու մասնակիցն եմ այն գործընթացների, որոնք միտված են Հայաստան պետության ամրացմանն ու զարգացմանը:
Մեր 28-ամյա պետությունն այլևս ունի ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, որը պատրաստ է դիմակայել մարտահրավերներին ու իր քաղաքացու արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի երաշխավորն է:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ու մաղթում անմոռանալի տպավորություններով լի օր:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը և կեցցե՜ն մեր երեխաները, ովքեր ապրում են ազատ, անկախ Հայրենիքում: