Նորություններ
Լրահոս
Առինջ համայնքի 11 և 15-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են
20.09.2019
Առինջի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Կոտայքի մարզի Առինջ համայնքի 11 և 15-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են:
Ինչպես նշված, այնպես էլ համայնքի կենտրոնական և երկրորդական մի շարք (1-ին, 3-րդ փողոցի 1-ին փակուղի, 3-րդ փողոցի 1-ին փակուղու միացումը 1-ին փողոցին, Ա. Մնացականյան, 12-րդ, 14-րդ) փողոցների ճանապարհահատվածները նախատեսված է կապիտալ հիմնանորոգել սուբվենցիայի շրջանակներում:
7, 25 և 27-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են:
Հիշեցնենք, որ շահած պայմանագրի արժեքը 137. 514. 995 դրամ է, որից 61. 881. 747 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 75. 633. 248 դրամը (55%)՝ համայնքի:
Աշխատանքները նախատեսված է ավարտել աշնանը: