Նորություններ
Լրահոս
Չարենցավանի համայնքապետարանում մեկնարկել է բնապահպանական թեմայով դասընթաց
19.09.2019
Չարենցավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 18-ին համայնքապետարանում մեկնարկել է «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ներգրավված մասնավոր հատվածի համար բնապահպանական ոլորտում վերապատրաստման դասընթացների կազմակերպում և իրականացում» ծրագրով բնապահպանական թեմայով երկօրյա դասընթաց:
Դասընթացին մասնակցում են Չարենցավանի համայնքապետարանի բոլոր բաժիններից մասնագետներ, ավագանու անդամներ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ, բանախոսներն են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսները:
Դասընթացի մեկնարկին մասնակիցները լրացրել են հարցաթերթիկներ (հարցաթերթիկներ կլրացվեն նաև դասընթացի ավարտին՝ ունեցած և ձեռք բերած բնապահպանական գիտելիքները համեմատելու համար):
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ: