Նորություններ
Լրահոս
Սեպտեմբերի 21-ին Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը կլինի անվճար
19.09.2019
Սեպտեմբերի 21-ին ժամը 15:00-ից Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը կլինի անվճար (այս առիթով մարզպետարանը դիմել էր ԿԳՄՍ նախարարին):
Արդեն տեղեկացրել ենք, որ Կոտայքի մարզում Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումն այս տարի տեղի է ունենալու Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:
Տոնական միջոցառման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ՝ անցնելով http://kotayk.mtad.am/news/item/2019/09/17/ankaxutyuntongarni170919/ հղումով: