Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աշխատանքային խորհրդակցություն. մասնակցում էին Կոտայքի մարզի ավագ դպրոցների, քոլեջների և ուսումնարանների տնօրենները

18.09.2019

  Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Կոտայքի մարզի ավագ դպրոցների, քոլեջների և ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:

 Խորհրդակցությունը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

 Խորհրդակցությանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և ԿԳՄՍ նախարարության աշխատակազմից ներկայացուցիչներ:

 Օրակարգում ԿԳՄՍ նախարարության ենթակայության Կոտայքի մարզի ուսումնական հաստատություններում առկա խնդիրների վերհանումն էր, դրանց քննարկումն ու հնարավոր լուծումներ առաջարկելը:

 Օրակարգում առկա մյուս հարցը վերաբերում էր ուսումնական հաստատություններում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին, կրթական պրոցեսի բնականոն ընթացքը ապահովելուն ուղղված քայլերին և գործիքակազմի ներդրմանը:

 Հիմնական հարցերի քննարկումից հետո մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ երեք կարևոր խնդրի, որոնք նկատվում են այս ուսումնական հաստատություններում ու առաջարկեց աշխատանքներ տանել դրանք վերացնելու նպատակով՝

1. Դպրոցների տարածքներում ապօրինի կառուցապատումներ
2. Դպրոցների տարածքի ցանկապատման աշխատանքներ
3. Նոր կադրերի համալրում՝ թափանցիկ մրցույթների անցկացման ձևաչափով

 Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան տնօրենների և ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների միջև:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36