Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի խոշոր համայնքներում կազմակերպվող ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումների ժամանակացույց
18.09.2019
Սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության օրվան նվիրված, Կոտայքի մարզի տարբեր համայնքներում կազմակերպվելու են բազմաթիվ տոնական միջոցառումներ:
Արդեն տեղեկացրել ենք, որ տոնին նվիրված մարզային գլխավոր միջոցառումն այս տարի տեղի է ունենալու Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում (մարզպետարանը դիմել է ԿԳՍՄ նախարարին, այդ օրը արգելոց-թանգարանի մուտքը անվճար դարձնելու համար, այս առիթով կլինի լրացուցիչ իրազեկում ):
Այժմ ներկայացնում ենք խոշոր համայնքներում Անկախության տոնին նվիրված միջոցառումների ժամանակացույցը.
Հրազդան
Սեպտեմբերի 21-ին ժամը 16:00-ին Հրազդանի Սահմանադրության հրապարակում կմեկնարկի «Իմ անկախ պետությունը 28 տարեկան է» խորագրով տոնական մեծ միջոցառում:
Չարենցավան
Սեպտեմբերի 20-ին ժամը 16:00-ին Քաղաքային գրադարանում տեղի կունենա գրական-երաժշտական ցերեկույթ: Նույն օրը ժամը 17:00-ին Գառզուի անվան արվեստի դպրոցում տեղի կունենա վոկալի երեկո:
Սեպտեմբերի 21-ին ժամը 15:00-ին Կ. Դեմիրճյանի անվան հրապարակում տեղի կունենա «Անկախության օրը Չարենցավանում» խորագրով տոնական համերգ:
Աբովյան
Սեպտեմբերի 20-ին ժամը 14:00-ին Աբովյանի համայնքային գրադարանում տեղի կունենա «Շնորհավոր տոնդ, անկախ Հայաստան» գրքային ցուցահանդես և Անկախության տոնին նվիրված տեսանյութի դիտում: Նույն օրը ժամը 16:00-ին Աբովյանի գեղարվեստի դպրոցում կբացվի «Անկախության տոն» խորագրով ցուցահանդես:
Աբովյանում Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկելու է սեպտեմբերի 23-ից:
Եղվարդ
Սեպտեմբերի 21-ին ժամը 14:00-ին Եղվարդի մանկական գրադարանում տեղի կունենա «Հայաստանը ես եմ» խորագրով ցերեկույթ: Նույն օրը ժամը 13:00-ին Մշակույթի տանը և 15:00-ին Արվեստի տանը տեղի կունենան տոնական համերգներ:
18:30-ին տոնական համերգ է նախատեսված նաև Զովունիի մշակութային կենտրոնում:
Ծաղկաձոր
Սեպտեմբերի 20-ին ժամը ժամը 17:00-ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի կունենա տոնական միջոցառում:
Սեպտեմբերի 21-ին ժամը 12-ին Ծաղկունյաց հրապարակում կմեկնարկի արդեն տոնական համերգը:
Բյուրեղավան
Սեպտեմբերի 21-ին ժամը 12-ին Շ. Ազնավուրի անվան արվեստի դպրոցում տեղի կունենա լուսանկարչական ցուցահանդես, իսկ ժամը 17:00-ին 27 և 28 շենքերի բակում՝ Զոհված ազատամարտիկներին նվիրված անվանական զրուցարանների շնորհանդես:
Ակունք
Սեպտեմբերի 21-ին ժամը 14:00-16:00-ը Ակունք խոշորացված համայնքի Զառ և Կոտայք բնակավայրերի մշակույթի տներում տեղի կունենան տոնական համերգներ:
Կոտայքի մարզի մյուս համայքներում ևս նախատեսված են տոնական միջոցառումներ և համերգներ:
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն անցկացվելու են Գյումրիում, այս առիթով սեպտեմբերի 21-ին ժամը 9:00-ին, Աբովյանի և Չարենցավանի համայնքապետարանների հարակից տարածքից Գյումրի մեկնել ցանկացող քաղաքացիները, անվճար տրանսպորտային միջոցներով կտեղափոխվեն միջոցառման վայր: