Նորություններ
Լրահոս
Նոր Երզնկա համայնքում շարունակվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները
17.09.2019
Նոր Երզնկայի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով համայնքում շարունակվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:
Մասնավորապես, ընթացքի մեջ են 21-րդ, 22-րդ և 27-րդ փողոցներում՝ 2285 քմ. մակերեսով ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:
Շահած պայմանագրի արժեքն է 21.114.750 դրամ, որից՝ 45%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 55%-ը՝ համայնքի:
Նշենք, որ Նոր Երզնկա համայնքում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված է համայնքի նոր թաղամասի գազիֆիկացում ևս: