Նորություններ
Լրահոս
Առաջիկայում ներկայացվելու է ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված նոր հարթակ
17.09.2019
ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի« ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ N650-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 219.8 կետի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ)» ՓԲԸ-ի հետ ավարտին է հասցրել ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակի մշակման, բովանդակային համալրման և գործարկման հետ կապված աշխատանքները:
Ներկայումս հարթակը գտնվում է փորձնական գործարկման փուլում և հասանելի է https://www.regions4growth.am/ հասցեով:
Հարթակը նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը:
Սույն հարթակի միջոցով յուրաքանչյուր փորձառու կամ սկսնակ գործարար հնարավորություն կունենա իր բիզնեսը ստեղծելու, վերագործարկելու, ընդլայնելու համար ներգրավել ֆինանսական միջոցներ, տեղեկանալ բիզնես գործունեության համար տրամադրվող պետական աջակցության գործող գործիքակազմի մասին:
Հարթակը պաշտոնապես կներկայացվի առաջիկայում կայանալիք մարզպետների խորհրդակցությանը։